-
17.04.2024|
15:08
Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցածը ցնցել է իմ բանականությունը:
Մի կողմ թողնենք իրավական հարցերը` մեղավոր է, թե ոչ, քանզի դա կապ չունի տեղի ունեցածի հետ. եթե մեղավոր է լինում անձը, ազատազրկում են կամ այլ պատիժ կիրառում, եթե ոչ` ազատ արձակում և վերջ...
-
17.04.2024|
13:18
Երեկ, Վարդանյան Սամվելի հետ տեղի ուենցած սահմռկեցուցիչ դեպքից հետո, ՄԻՊ հիմնարկից ձեն-ձուն չեղավ։ Փաստացի՝ մարդուն ձեռաշղթաներով գցում են գետնին, ստորացնում, խոշտանգում, ծաղրում, բայց մարդու իրավունքների հարցերով զբաղվող հիմնական «ցեխը» ջայլամի կարգավիճակում է...
-
17.04.2024|
10:54
Ոստիկանությունը մասնագիտական տո՞ն է նշում, ո՞րն է այդ մասնագիտությունը` մարդ առևանգե՞լը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը:
-
16.04.2024|
23:38
Այն ժամանակն ու ռեսուրսները, որ այժմ և նախորդ երկու-երեք տարիների ընթացքում ծախսվել են միջազգային դատարաններում ընդդեմ Ադրբեջանի, զրո արդյունք են ունեցել և կունենան նաև մոտակա ժամանակներում...
-
15.04.2024|
22:22
Երևանում բնակվող տարեց արցախցիները չեն ստանում իրենց հասանելիք 50 հազարական դրամը: Միասնական սոցիալական ծառայություն-ը (այսուհետ` ՄՍԾ) գումարը պարբերաբար փոխանցում է բանկ: Բանկից ասում են, որ տարեց արցախցիները պետք է անձամբ բանկ ներկայանան, ինչն անհնար է, քանզի վերջիններս տեղաշարժվել չեն կարող` շարժունակ չեն:
-
14.04.2024|
14:06
Թյուրիմացություններից առավելագույնս խուսափելու համար պետք է ասել, որ հոգեբանորեն մենք բոլորս նույն սանրի կտավն ենք, իհարկե, թեթևակի վարիացիաներով։
-
10.04.2024|
12:58
Այսօր ընդդիմադիր 2 խմբակցությունները ողջ կազմով ներկայացնելու են երաշխավորություն՝ Ա. Աշոտյանի կալանքը վերացնելու համար։ Սա երկրում կարող է նոր, առողջ քաղաքական մթնոլորտ ստեղծել...
-
07.04.2024|
13:59
Առողջ հասարակությունը իրավական և բարոյական նորմերով առաջնորդվող հասարակությունները չեն։ Մեզանում էլ շարունակ բանավեճ է ընթանում` ո՞րն է ավելի լավ` ապրել իրավանորմերի գերակայությամբ, թեկուզ ընդունելով բարոյապես խեղված լինելը որպես իրավու՞նք, ինչպես ներկայիս արևմտյան հասարակություններում, թե՞ տուրք տալ ավանդական բարոյական արժեքներին` թեկուզ և ինչ-որ առումով ստորադասելով իրավանորմերի գերակայության անհրաժեշտությունը։ Սա տանում է շարունակաբար խորացող դեգրադացիայի, վտանգավոր ծավալների ատելության գեներացման, արդյունքում` ինքնաոչնչացման։
-
05.04.2024|
16:15
Քիչ առաջ «Դատական իշխանություն» պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեղեկություն, որի համաձայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից այսօր կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ:
-
30.03.2024|
16:22
Օրվա իշխանությունը թվով 1 ԱՐՀԵՍՏԱԿԱՆ տոնածառ վառելու ԿՈՉԻ համար քրեական գործ է հարուցում, սակայն նույն օրվա իշխանությունը Երևանում նախատեսում է ԻՐԱԿԱՆՈUՄ ոչնչացնել շուրջ 3000 ԲՆԱԿԱՆ ծառ։